BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սրճարանների ոդիսականը

Սրճարանների ոդիսականը
15.03.2019 | 15:43

Այսօր քաղաքական, հասարակական ողջ ուշադրությունը «կուտակված» է օպերայի շուրջ։ Քանդվում են սրճարաններ, որպեսզի օպերայի շուրջ կանաչապատ տարածք լինի։ Ոչ մեկ չի կարող դեմ լինել մայրաքաղաքի «թոքերը» մաքրելու քայլերին, Երևանում շնչելու օդ չի մնացել, կենտրոնում ամենուր քարե ջունգլիներ են, իսկ այգիներն էլ սրճարանների են վերածվել։ Սա հարցի շատ կարևոր կողմն է, սակայն իրականության հետ պետք է նաև հաշվի նստել ու հնարավորինս անվնաս գործել։

Այդ սրճարանների իրական տերերի մասին պետք չէ անհանգստանալ, նրանք բիզնեսի այլ տեղ կգտնեն, մեջտեղում տուժում են այդ օբյեկտների աշխատողները։ Եվ եթե այսօր քաղաքապետարանը, որպես մեղմացուցիչ հանգամանք, նշում է, թե գործազուրկ է դառնում ոչ թե 100, այլ 20-30 աշխատող, իրավիճակը դրանից չի փոխվում։ 30 աշխատողի հետևում 30 ընտանիք է, ինչ կլինի նրանց վիճակը, եթե միակ կերակրող ձեռքն այդ սրճարաններում աշխատողն էր։ Գործազրկության մեծ ցուցանիշներ ունեցող երկրում օր օրի ոչ թե աշխատանք չունեցողների թիվը կրճատվում է, այլ ավելանում ու դեռ հարց է, թե նրանցից քանիսը կրկին կբռնեն արտագաղթի ճանապարհը։ Մարդիկ այսքան սուր չէին ընդունի այս սրճարանները կանաչ գոտիներով փոխարինելու հարցը, եթե տեսնեին, որ այս իշխանությունը քանդելուն զուգահեռ նաև կառուցում է, աշխատատեղեր է ստեղծում։ Մարդիկ կհասկանային, որ մի տեղ աշխատանք կորցնելով, այլ տեղ հնարավորություն կունենան աշխատելու։


Եվս մի կարևոր խնդիր. չնայած հավաստումներին, թե քանդվող սրճարանների տեղում լինելու են ծառեր ու թփեր, հանրության մի հատված մտածում է, որ ինչ-որ պահի այդ տարածքում լինելու է իշխանամերձ շրջապատից մեկի օբյեկտը։ Այս առումով իշխանությունը մտածելու տեղ ունի, քանի որ «ժողովրդական» իշխանության քայլերին սկսել են չհավատալ, չվստահել, իսկ սա ամենալուրջ խնդիրն է ցանկացած իշխանության համար։ Այստեղից է սկսվում հանրություն-իշխանություն հարաբերությունները փչանալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ